ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ռուսաստանը ԽՍՀՄ-ը վերականգնելու պատերազմ է սկսել

Ռուսաստանը ԽՍՀՄ-ը վերականգնելու պատերազմ է սկսել
02.09.2014 | 15:53

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է լայնածավալ պատերազմ հրահրել, որպեսզի վերականգնի Խորհրդային Միությունը՝ Facebook-ի իր էջում գրել է ՈՒկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը: «Ժամանակն է իրերն իրենց անուններով կոչելու: Ռուսաստանը և Վլադիմիր Պուտինը պատերազմ են հրահրել: Ռուսական ռեժիմն է կրում Եվրոպայում պատերազմի, մեր մարդկանց սպանությունների, Ղրիմը գողանալու, միլիոնավոր ուկրաինացիների ծաղրի ենթարկելու պատասխանատվությունը: Եվ այդ ամենը Խորհրդային Միությունը վերականգնելու ցանկության համար»,- գրել է Յացենյուկը: Նրա կարծիքով՝ ցանկացած կայսրություն ուժային ճանապարհով վերականգնելու փորձերը դատապարտված են ձախողման: «Խորհրդային Միությունը փլուզվել է: Եվ նա, ով կփորձի վերականգնել ցանկացած կայսրություն, կընկնի նույնքան նվաստացուցիչ կերպով, ինչպես իր նախորդները»,- հավելել է Յացենյուկը: Նրա կարծիքով՝ ուկրաինացի ժողովուրդը պետք է հույսը դնի սեփական ուժերի վրա և ինքնակազմակերպվի:

Դիտվել է՝ 580

Մեկնաբանություններ